ՀՀ ոստիկանության 101-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթ


    Մեր հասարակական կյանքում իրապես բեկումնային դրական շրջադարձ եղավ ՀՀ ոստիկանության աշխատանքում և առաքելության մեջ:
Անժխտելի է՝ վտանգավոր, բարդ ու դժվարին է ոստիկանության աշխատանքը, սակայն միևնույն ժամանակ հույժ անհրաժեշտ, պատասխանատու և պատվաբեր է նրա առաքելությունը:
Ապրիլի 16-ին Ավ․Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի,Կենտրոն վարչական շրջանի ոստիկանների վետերանների խորհրդի և ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի համատեղ գործակցությամբ տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության 101-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթ։
Տոնական միջոցառման ընթացքում ոստիկանության մի խումբ աշխատակիցներ և վետերաններ պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով:
Հանդիսությանը ջերմ շունչ հաղորդեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների և Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտների հոգեպարար ելույթները, երաժշտական բարձրարվեստ կատարումները:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են