Միջոցառում՝ նվիրված գրող Վարդգես Պետրոսյանի հիշատակին


    Ապրիլի 16-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հետաքրքիր միջոցառում՝ նվիրված հայ անվանի գրող Վարդգես Պետրոսյանի մեծահարգ հիշատակին:
Օֆելյա Դալլաքյանը Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դիզայնի, գեղարվեստի և քանդակի բաժինների ուսանողներին ներկայացրեց Վ. Պետրոսյանի «Հայկական էսքիզները», որի հիման վրա ուսանողների կողմից ստեղծվեցին ինքնատիպ ճեպանկարներ:
Գործակցությունը լինելու է շարունակական, որի արդյունքում ուսանողները նշյալ գրքի հիման վրա կստեղծեն գեղանկարներ և քանդակներ: Սույն ինտերակտիվ քննարկումը, հիրավի, նոր հնարավորություններ բացեց սովորողների համար՝ նորովի բացահայտելու Վարդգես Պետրոսյանի գրողական, գեղարվեստական և մարդկային ներաշխարհը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են