Դասախոսություն՝ նվիրված «Վերնատան» 120-ամյակին


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Հովհաննես Թումանյան-150» ծրագրի շրջանակում, ապրիլի 9-ին կազմակերպվեց դասախոսություն՝ նվիրված «Վերնատան» 120-ամյակին։ Դասախոսությամբ հանդես եկավ Հովհ․Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար․Անի Եղիազարյանը:
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի թիվ 57 հիմնական դպրոցի 5-7-րդ դասարանների աշակերտները /ուղեկցող ուսուցչուհիներ՝ Աննա Ալեքսանյան, Ազնիվ Բարեղամյան/ ուշադրությամբ ունկնդրեցին հետաքրքրիր դասախոսությունը, որը նրանց համար բացահայտեց ուշագրավ մանրամասներ՝ <<Վերնատան>> ինքնատիպ գործունեությունից և հայ նշանավոր Մեծերի կյանքից:
Հանդիպումը վերաճեց գործուն հարց ու պատասխանի: <<Վերնատան>> ոգեղեն լույսը կրկին ճառագեց նոր սերնդի ճանապարհին:
Միջոցառման գլխավոր ՀԵՐՈՍԸ ՀԱՅԻ ՈԳԻՆ էր՝ հանճարեղ Թումանյանի և մեր մյուս Մեծերի՝ Իսահակյանի, Աղայանի, Աղբալյանի, Շանթի, Կոմիտասի, Դեմիրճյանի և բոլոր հայ Մեծերի հավաքական հանճարալույսի հրաշավառումով:
Երիցս փա՜ռք, երիցս երախտագիտությո՜ւն և շնորհավորա՜նք քեզ, Ամենայն հայոց բանաստեղծ. դու՝ 150-ամյա մեր հանճարեղ-իմաստուն պատանի:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են