Շրջայց գրադարան


    Ապրիլի 9-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին թիվ 16 մանկապարտեզի կրտսեր և ավագ խմբերի սաները, դաստիարակներ՝ Նարինե Քոչարյանի և Կարինե Սարգսյանի ուղեկցությամբ։ Մանկական գրականության բաժնում երեխաները դիտեցին մուլտֆիլմ, հետո ունկնդրեցին Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» հեքիաթը։ Գեղեցիկ ժամանակ անցկացնելուց հետո փոքրիկները հեռացան գրադարանից:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են