«ՏեխնոԼաբ» կենտրոնի բացումը


    Ապրիլի 8-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը պաշտոնապես բացեցին «Ամերիկյան կենտրոնի» նոր տեխնոլոգիական կենտրոնը՝ «ՏեխնոԼաբը»։ «Միացյալ նահանգները և Հայաստանը համակարծիք են, որ գիտատեխնիկական, մաթեմատիկական կրթությունը մեր օրըստօրե առավել փոխկապակցված դարձող աշխարհում շատ մեծ և կարևոր նշանակություն ունեն։»- նշեց դեսպան Թրեյսին։ ՏեխնոԼաբի նպատակն է օժանդակել Հայսատնում գիտատեխնիկական, մաթեմատիկական կրթության զարգացմանը՝ այցելուներին համակարգիչներից, 3Դ տպիչներից, 3Դ գրիչներից, ծրագրավորման և ռոբոտաշինության ուսուցողական հավաքածուներից ազատ և անվճար օգտվելու հնարավորություն ընձեռելով։ Վերհիշելով իր մանկությունը՝ Հայկ Մարությանը նշեց․«Ես ուրախ եմ, որ պատանիներն ունեն այս հնարավորությունը, որ բակային խաղերից բացի նրանք կարող են գալ այս հրաշալի կենտրոն և իրենց ազատ ժամանակն անցկացնել այստեղ»։ Հասմիկ Կարապետյանն էլ ավելացրեց, որ կենտրոնը ծառայություններ է մատուցելու ոչ միայն Երևանի քաղաքի այլև մարզերի երիտասարդներին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են