<<Արվեստի խաղը>>


    2019թ. Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում <<Էյվա>> արվեստների հիմնադրամի համահիմնադիր, տնօրեն Լիա Մխիթարյանը և նախաձեռնությունների ղեկավար Գայանե Այվազյանը ներկայացրին <<Արվեստի խաղը>> հավաքածուն, որը նախատեսված է 5 տարեկանից բարձր տարիքի երեխաների և պատանիների համար:
Նախաձեռնության հեղինակները խաղերի գործնական կիրառումը կազմակերպեցին <<Ուսում>> դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների հետ /ուսուցչուհի՝ Մարինե Սարգսյան/:
Արվեստի խաղերի նպատակն է երեխաների մեջ հետաքրքրություն առաջացնել հայ մեծանուն նկարիչների կյանքի, ստեղծագործությունների և ընդհանրապես բարձր արվեստի հանդեպ:
Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը ձեռք է բերել այս հետաքրքիր հավաքածուն: Այն սիրով կտրամադրվի գրադարանի պատանի ընթերցողներին՝ նրանց մեջ արվեստի նկատմամբ հետաքրքրություն զարգացնելու նպատակով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են