«Կարամելը ձնաբքի մեջ» գրքի շնորհանդես


    2019թ. ապրիլի 5-ին Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հետաքրքիր միջոցառում՝ հանդիպում գեղանկարչուհի Սեդա Բեքարյանի հետ և նրա «Կարամելը ձնաբքի մեջ» գրքի շնորհանդեսը:
Գրքին ջերմ գնահատական տվեց արձակագիր, արվեստաբան Սեյրանուհի Գեղամյանը: Նա հատկապես բարձր գնահատեց գրքում առկա Լավի, Բարձրի, Գեղեցիկի սպասման դրական Հույզը և հեղինակի վարակիչ լավատեսությունը:
Բանասեր ,գրքի խմբագիր Կարինե Մեսրոպյանը և արվեստաբան Մարտին Միքայելյանն անդրադարձան գեղանկարչուհի Սեդա Բեքարյանի գրչի և վրձնի ինքնատիպ աղերսներին և առանձնահատկություններին, գեղանկարչուհու տոհմիկ արվեստագիտական ժառանգությանը և յուրահատուկ գրողական-գեղանկարչական նկարագրին:
Գրքի հեղինակ Սեդա Բեքարյանը ներկայացրեց հետաքրքիր հուշեր:
Հանդիսությունը վարեց Աիդա Ասատուրյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են