<<Ճանաչենք մեր մեծերին>> խորագրով խաղ-մրցույթ


    <<Հովհաննես Թումանյան-150>> հոբելյանական միջոցառումների շրջանակում ապրիլի 4-ին, Հովհ. Թումանյանի անվան թանգարանում տեղի ունեցավ <<Ճանաչենք մեր մեծերին>> խորագրով խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը:
Մասնակցում էին թիվ 21 գ/մ-ի «Փարվանա», թիվ 29 գ/մ-ի «Ալմաստ», թիվ 27 գ/մ-ի «Վառկանթեղ»,ԿԳ-ի մանկական գրականության բաժնի «Թամադա», Խ. Գյուլնազարյանի անվան թիվ 15 գ/մ-ի«Ախթամար» թիմերը:
Խաղ-մրցույթում հաղթող ճանաչվեցին Կենտրոնական գրադարանի մանկական գրականության բաժնի «Թամադա» և Խ. Գյուլնազարյանի անվան թիվ 15 գ/մ-ի «Ախթամար» թիմերը:
Ավ. Իսահակյան Կենտրոնական գրադարանի և Հովհ. Թումանյանի անվան թանգարանի կողմից հաղթող թիմերը պարգևատրվեցին հետաքրքիր նվերներով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են