<<Կարոտի կռունկ>>


    ...Դու, Վարդապե՜տ...
Դու Ամենայն հայոց երգի Վեհափառն ես,
Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց,
Գիրն ու տառն ես հայոց երգի...
Պ. Սևակ
2019թ. ապրիլի 4-ին, Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված հերթական միջոցառումը:
ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը ներկայացրեց <<Կարոտի կռունկ>> հեղինակային ֆիլմը, որի մեջ հառնում է մեծ արվեստագետի նաև մարդ կերպարը՝ իր բանաստեղծական ներքին գույներով, ազգային ողբերգության դրամայով, հայրենապաշտության կրակներով:
Հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ ունկնդրեց հեղինակի խոհերը Կոմիտասի մասին և հուշերը ֆիլմի վերաբերյալ:
Գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը մեկ անգամ ևս անդրադարձավ մեծն Կոմիտասի ազգային և համամարդկային հզոր կերպարին ՝ շեշտելով հայ տոհմիկ ինքնության պահպանության գործում Կոմիտասի բարձրագնա-հավերժական առաքելությունը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են