Շրջայց գրադարանում


    Ապրիլի 3-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակներում, գրադարանի հյուրերն էին «Ուսում» դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Գոհար Դալլաքյանի և մայրենիի ուսուցիչ Ռսւզաննա Ղազարյանի ուղեկցությամբ։ Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: ԿԳ-ի Մանկական գրականության բաժնում նրանք խաղացին «Առածանի»։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են