Շրջայց գրադարանում


    Ապրիլի 3-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի Մանկական գրականության բաժնում, «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ Ալ․ Պուշկինի հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերի ցուցադրություն։ Գրադարանի հյուրերն էին թիվ 107 միջնակարգ դպրոցի 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանների աշակերտները՝ դասվարներ Գոհար Մկրտչյանի, Մարինե Մանջիկյանի և Լիզա Նիկողոսյանի ուղեկցությամբ։ Ցուցադրությունից հետո աշակերտները շրջեցին գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և կազմակերպվող դասընթացների հետ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են