Հանդիսություն՝ նվիրված թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանին


    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ 150 ՏԱՐԵԿԱՆ Է...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՄԵԶ ՀԵՏ Է, ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԵՏ Է...
2019թ. մարտի 28-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանին և նրա գրքերի շնորհանդեսին:
Թումանյան գրողի, ազգային-հասարակական գործչի, մեծ մտածողի վերաբերյալ Սուսաննա Հովհաննիսյանի գրքերի մեկնաբանությանն անդրադարձան բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱՄ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, ՀՀ հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի «Հայ նոր գրականության» բաժնի վարիչ Սիրանուշ Մարգարյանը, բ.գ.թ. լրագրող Գայանե Հակոբյանը, արձակագիր Սուսաննա Հովհաննիսյանը:
Բանախոսներն արձանագրեցին Սուսաննա Հովհաննիսյանի գրքերի նշանակալի դերն ու գիտական աներկբա արժեքը նոր ժամանակների թումանյանագիտության մեջ: Թումանյանի մասին հուշերից դրվագներ ներկայացրեց դեասանուհի Աիդա Ասատուրյանը: Միջոցառումն ավարտվեց Սուսաննա Հովհաննիսյանի երախտագիտական խոսքով:
Հանդիսությունը վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են