«Ճանաչենք մեր մեծերին – Հովհաննես Թումանյան-150» 2-րդ փուլ


    Մարտի 27-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում շարունակվեց «Ճանաչենք մեր մեծերին – Հովհաննես Թումանյան-150» խաղ–մրցույթի 2-րդ փուլը:
Մասնակցում էին յոթ մրցակից թիմեր՝ թիվ 15 գ/մ՝ «Ախթամար», թիվ 29 գ/մ՝ «Ալմաստ», Տեխնիկական գրակ․բաժին՝ «Լուսաբեր», թիվ 27 գ/մ՝ «Վառ կանթեղ», Երևանի Ա․Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմն․ դպրոց՝ «Թումանյանի պալատում», Աջափնյակի կենտրոնական գրադարան՝ «Տարոն», Կենտրոնական գրադարանի մանկական գրականության բաժին՝ «Թամադա»:
Եզրափակիչ փուլ անցան «Ախթամար», «Ալմաստ», «Վառ կանթեղ», «Թամադա» թիմերը: «Տարոն», «Լուսաբեր», «Թումանյանի պալատում» թիմերը ստացան մասնակցության հավաստագրեր:
Մրցակիցների պատանեկան հոգիներում կրկին ճառագում էր Թումանյանական հանճարի պայծառ լույսը: Կրկին մթնոլորտում Վեհի, Վսեմի, Գեղեցիկի հրավառություն էր:
Խաղ-մրցույթը հիրավի իրականացնում է իր առջև դրված ուսումնակրթական, գեղագիտական, բարոյադաստիարակչական կարևորագույն խնդիրները:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են