Պոլ Սեզան-180


    Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում մարտի 18-ին «Ֆրանկոֆոնիայի օրեր՝ Հայաստանում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ միջոցառում՝ «Պոլ Սեզան-180»խորագրով։
Դասախոսությունը վարում էր արվեստաբան Անուշ Հակոբյանը։ Բանախոսը մասնագիտական բարձր մակարդակով ներկայացրեց դրվագներ ֆրանսիական մշակույթի պատմությունից, մասնավորապես Պոլ Սեզանի արվեստի առանձնահատկություններից։
Դահլիճում ներկա հանդիսատեսները, նաև Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սովորողները մեծ ուշադրությամբ ունկնդրեցին ներկայացվող տեղեկույթը։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև գործուն, հետաքրքիր քննարկում, ինչի արդյունքում հանդիսատեսը գեղարվեստական բացահայտումներ արեց ֆրանսիական ինքնատիպ կերպարվեստի վերաբերյալ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են