Բանաստեղծուհի Փարվին Էթեսամիի մեծարման երեկո


    Թռչելու իղձով աղավնու մի ձագ
Բացեց թևերը մի օր համարձակ,
Ճյուղից-ճյուղ թռավ, որ հասնի պուրակ`
Տանիքից թռավ մինչև առվի ափ:
Փարվին Էթեսամի
Մարտի 15-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի հետ համատեղ տեղի ունեցավ իրանցի բանաստեղծուհի Փարվին Էթեսամիի մեծարման երեկո։
Հանդիսությունը բացեց <<Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան>> ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։
Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սրբազան Սեպուհ Արքեպիսկոպոսի պատգամը ներկաներին փոխանցեց թեմի ներկայացուցից Անահիտ Եղյայանը:
Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան Մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին, Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, իրանագետ Էմմա Բեգիջանյանը, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դասախոս Գառնիկ Գևորգյանը։ «Ստեղծագործող կինը և իր ժամանակը. Փարվին Էթեսամին համաշխարհային դիտակետից» թեմայով ելույթ ունեցավ ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիթ Սաֆրաստյանը: «Սոցիալական արդարության թեմատիկան Փարվին Էթեսամիի պոեզիայում» թեմայով ելույթ ունեցավ ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի դասախոս Աստղիկ Գեղամյանը: Հնչեցին Փարվին Էթեսամիի բանաստեղծությունները ուսանողներ Ռոզա Բաղիրյանի, Մելսիդա Գրիգորյանի և Միքայել Արսենյանի կատարմամբ։ Դահլիճում հնչեց իրանական երաժշտություն՝ թառահար Ֆարուղի Ֆարիդի և թափահար Խունիքի Հեսամիի կատարմամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են