Ֆրանկոֆոնիայի օրեր՝ գրադարանում


    Հովհաննես Թումանյանի գրականության սահմանները ձգվում են Ազգայինի և Համամարդկայինի անսահմանության ծիրերում:
Մեծ գրողի ստեղծագործությունների փիլիսոփայական, գեղարվեստական, պատմաբարոյական հարցադրումներն ու հանգույցներն արծարծում են բարու և բարձրի, վեհի ու վսեմի, անցողիկի և մնայունի արժևորումն ու իմաստավորումն անհատի և ազգերի գոյընթացում։
Ահա՛ 150-ամյա Թումանյանի հոգևոր-մշակութային ընդգրկումի, նրա բարձրարժեք գրականության բազմալեզու թարգմանությունների հիմքերից մեկը:
Այսօր Իսահակյան գրադարանի հերթական միջոցառումը տեղի ունեցավ «Ֆրանկոֆոնիայի օրեր՝ գրադարանում» ծրագրի շրջանակում:
Գրադարանի «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժնի Ֆրանսախոսների ակումբի մասնակիցները և Խոսքի կենտրոն-ստուդիայի սաները ֆրանսերեն և հայերեն ընթերցումներով ներկայացրին Թումանյանի ստեղծագործություններից թարգմանական դրվագներ:
Հանդիսատեսն ըմբոշխնեց մեծն Թումանյանի բազմաշերտ տաղանդի ևս մեկ ինքնատիպ գուներանգ՝ ֆրանսերեն-հայերեն զուգորդությամբ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են