Գրքի շնորհանդես


    20-21-րդ դարանցում... Բարձրագնա և մշտակեցիկ ՆՎԻՐԱԿԱՆԻ կենսառաք էություն և բազմաշերտ խորքեր... Տարածաժամանակային տարբեր մշակութային միջավայրերի միաձուլում և ժամանակակից մարդու դրամայի կենսաթրթիռներ...Այս իրողութունների արծարծմանն է անդրադարձել գրող, բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանն իր «Էության խորքում նվիրականի» գրքում:
Իսահակյան գրադարանում այսօր տեղի ունեցավ հանդիպում Շանթ Մկրտչյանի հետ, ինչպես նաև՝ վերոնշյալ գրքի շնորհանդեսը:
Միջոցառումն սկսվեց Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպսավոր տեր Թովմա քահանա Անդրեասյանի օրհնությամբ:
Բացման խոսքով հանդես եկավ բանաստեղծ, նկարիչ, ՀԳՄ-ի նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանը՝ անդրադառնալով հայ և համաշխարհային ժամանակակից գրականության զուգահեռներին:
«Էության խորքում նվիրականի» գրքի գաղափարական առանձնահատկությունների, հիմնական բովանդակային բաղադրիչների, հեղինակի արդիական ոճի, մոտեցումների, ուրույն լեզվամտածողության մասին խոսք ասացին բանաստեղծ, արձակագիր Վահագն Մուղնեցյանը, նկարիչ Հաղթանակ Շահումյանը, գրականագետ, բ.գ.թ. Արմեն Ավանեսյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, բանաստեղծ, թարգմանիչ Մերուժան Հարությունյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը:
Գրքից դրվագներ ներկայացրին դերասանուհիներ Աիդա Ասատուրյանը և Գայանե Սամվելյանը:
Հանդիպումն իր ամփոփիչ խոսքով ավարտեց Շանթ Մկրտչյանը:
Հանդիսությունը վարում էր դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են