Հանդիպում արձակագիր Մարկ Արենի հետ


    «Հեղինակ, գիրք, ընթերցող» հոգևոր եռամիասնության հետաքրքիր դրսևորում էր փետրվարի 28-ին Իսահակյան գրադարանում կայացած միջոցառումը: Մոսկվայաբնակ հայ արձակագիր Մարկ Արենի հետ հանդիպումը ողջույնի և գնահատանքի ջերմ խոսքով բացեց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը: Նա շեշտեց գիրք-հեղինակ-ընթերցող հարաբերությունների կայացման գործում գրադարանի հույժ պատասխանատու դերակատարությունը:
Հանդիպում-հանդիսությունը վարեց բանասիրական գիտությունների թեկնածու, գրաքննադատ Անի Փաշայան: Նա մանրամասնությամբ անդրադարձավ Մարկ Արենի արձակի բովանդակային արդիականությանը և գաղափարական հանգույցների բազմանշանակ լուծումների փիլիսոփայությանը:
Դերասանուհի Գայանե Սամվելյանը ներկայացրեց դրվագներ գրողի արձակից:
Հանդիպումը վերաճեց ազգային և համամարդկային հիմնախնդիրների վերաբերյալ սերունդների բազմաձայն և տաք քննարկման, որին գործուն մասնակցություն ունեցան Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի միջնակարգ դպրոցի, Վարդենիսի պետական քոլեջի, Երևանի «Քվանտ» վարժարանի սաները, ընթերցասեր հասարակայնության ներկայացուցիչներ:
Այո, գրադարանը կրկին ջերմացրեց ընթերցողների հոգևոր լիացումը՝ «Ճառագայթված գրի լույսից»:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են