Շրջայց գրադարան


    Փետրվարի 19-ին, Կոտայքի մարզի Քասախի թիվ 2 դպրոցի աշակերտները` ԴԱԿ Ն. Գասպարյանի նախաձեռնությամբ, Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում քննարկեցին Անտուան դը Սենտ Էքզյուպերիի Փոքրիկ իշխանը։ Ծանոթացան գրադարանի կառուցվածքին, եղան գրապահոցում, ընթերցասրահում, սպասարկման և մանկական բաժիններում։ Ինչպես նաև երեխաները գիրք կազմեցին՝ իրենց կողմից արված նկարներով։ Գեղեցիկ և արժեքավոր տպավորություններով ավարտվեց այցը գրադարան, ինչի մասին աշակերտները գրառում կատարեցին գրադարանի ցանկությունների մատյանում:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են