Իմ կնունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.
Սարը եղավ կնքահայրս, ցողը` մյուռոն կենսավետ,
Ու կնքողը Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։
Հովհաննես Թումանյան
Բոլոր Մեծերի պես Հովհ. Թումանյանը նույնպես գիտակցել է իր Ծննդի տիեզերական խորհուրդը, առաքելության հավիտենությունը...Այո, նրա Ծնունդն ու Կնունքն ընդելուզվել են երկնքի, արևի, սիրո, ծիածանի և Աստծո անմեկին խորհրդով, որպեսզի նա արարի և ասի ԷՆ ՎԵՀ ՈՒ ԽՈՐԻՆ ԽՈՍՔՆ ԱՍՏԾՈՒՆ և մեզ, որպեսզի սերունդների շուրթին հնչի ԱԶԳԱՅԻՆԻ և ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆԻ ԵՐԳԸ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ...
Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական ծրագրերի շրջանակում այսօր մենք փորձում ենք մեկ անգամ ևս ըմբոշխնել և ներկայացնել ՄԵԾՆ ԿԱԽԱՐԴԻ ԽՈՍՔԻ ԽՈՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ....
Եվ այսպես...Առավոտյան ժամը 10:00-ից օրն սկսել ենք Գրքի նվիրատվությամբ, որը կշարունակվի մինչև ժամը 16:30:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են