<<Թումանյանը՝ քննադատ>> թեմայով դասախոսություն


    Ես կարդում եմ նրան ու ասում.
<< Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին
Հոմերի, Գյոթեի հետ մի օր`հավասար` նստել է քեֆի
Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տվել ու առել,
Ինչպես իր պապերն են արել` իրար հետ խնջույքի նստելիս:
Ե. Չարենց
Այո, ազգայինի և համամարդկայինի անսահմանության տիրույթներում է արարել մեծն Թումանյանը։ Նրա գրական ժառանգությունը և հասարակական, ազգային, քաղաքացիական գործունեությունը սերունդների համար դարձել են քաղաքակրթական յուրատիպ հարուստ հանրագիտարան։
150-ամյա Հովհ. Թումանյանն այսօր էլ ներկայանում է մեզ իր տաղանդի խորունկ բազմաշերտությամբ։
Փետրվարի տասներկուսին Իսահակյան ԿԳ-ում Հովհ. Թումանյանի 150-ամյակին նվիրված հերթական միջոցառումն էր։
Լրագրող, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր, <<Լոռվա ձոր>> հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը հանդես եկավ <<Թումանյանը՝ քննադատ>> թեմայով դասախոսությամբ։ Ունկնդիրները հետքրքրությամբ ծանոթացան իրականության հանդեպ Թումանյանի քննադատական հայացքներին և մոտեցումներին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են