ԻՄ ՀՈԳԻՆ ՈՒՆԻ ԶՈՒՅԳ ՀԵՆԱՐԱՆՆԵՐ՝ ԱՍՏՎԱԾ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ


    ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Փետրվարի 1-ին Իսահակյան ԿԳ-ում կազմակերպվել էր հետաքրքիր միջոցառում, որը հերթական առիթ էր ևս մեկ անգամ անդրադառնալու հայ նշանավոր ռազմագետ, զորավար, մեծ մտածող Գարեգին Նժդեհի անձին և հզոր առաքելությանը: Նժդեհագետ Ռաֆայել Համբարձումյանը մանրամասն տեղեկություններ հաղորդեց Նժդեհի ծննդյան օրվա գիտական ճշգրտումների մասին՝ հավաստելով, որ մեծն զորավարի ծննդյան իրական, փաստարկված օրը համընկնում է փետրվարի 1-ին:
Ելույթ ունեցան «Մշակույթի հայկական ֆոնդի» նախագահ Ա. Ավագյանը, հասարակական քաղաքական գործիչ Ա. Արշակյանը, Գարեգին Նժդեհի արձանի հեղինակ քանդակագործ Գ. Ստեփանյանը և այլք: Նրանք կարևորեցին Գարեգին Նժդեհին՝ որպես հայ և համաշխարհային մտքի բարձր արժեքի:
Առաջարկություններ եղան Նժդեհի անձն ու առաքելությունն առավել հանրահռչակելու, պատմականորեն և գործնականորեն առավելագույնս գնահատելու վերաբերյալ:
Միջոցառման ավարտին Ռ. Համբարձումյանը ներկաներին նվիրեց իր հեղինակած գրքերը: Միջոցառման մասնակիցներն այցելեցին Գարեգին Նժդեհի արձանին և ծաղիկներ խոնարհեցին նրա հիշատակին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են