Մեծն Սևակի ծննդյան 95-ամյակին նվիրված <<Պոեզիայի օր>>


    …Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասի՛ր ճամփա շինել:
Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից,
Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից….
Պ. Սևակ:
Պարույր Սևակի քերթությունը, հիրավի, բարոյական կրթության յուրօրինակ կաճառ է, վերելքի ճանապարհ՝ սերնդից սերունդ: Այն անհատի և ազգի ինքնազննումի, ինքնակատարելագործման յուրատիպ լիցքավորիչ-շարժիչ է՝ դեպ Վեհի ու Վսեմի, դեպ Ազգայինի և Համամարդկայինի ծիրեր...
Ավետիք Իսահակյան ԿԳ-ում հունվարի 25-ին տեղի ունեցավ մեծն Սևակի ծննդյան 95-ամյակին նվիրված <<Պոեզիայի օր>> խորագրով գրական ցերեկույթ: Դերասանուհիներ Գայանե Սամվելյանը և Աիդա Ասատուրյանը իրենց հոգեթով ասմունքով մեկնաբանեցին բանաստեղծի սիրային, հայրենասիրական, խոհափիլիսոփայական ստեղծագործությունների ընտրանին:
Ավետիք Իսահակյան ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանն իր խոսքում կարևորեց Պարույր Սևակի ստեղծագործության առանձնահատուկ դերը մեր գրական աշխարհում, ինչպես նաև հանդիսության նշանակությունը բանաստեղծի մեծարման հոբելյանական ծրագրերում:
Հանդիսատեսի ոգևորությունը հավաստեց, որ Պարույր Սևակի բանաստեղծական կենսառաք էներգիան շարունակում է մեր հավաքական երակներում զորացնել ազգային գենի, ինքնագիտակցության մշակույթը և համամարդկային քաղաքակրթական արժեհամակարգի փիլիսոփայությունը:
Պարույր Սևակը 95 տարեկան է: Շնորհավոր ծնունդդ, Վարպե՛տ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են