«Շրջայց գրադարան»


    Հունվարի 22-ին, «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժնի հյուրերն էին Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Լ. Բաբայանի և ֆրանսերենի ուսուցչուհի Ա.Դավթյանի ուղեկցությամբ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների և ակումբների մասին: «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժինը հյուրերի համար պատրաստել էր ֆրանսերենով փոքրիկ խաղ, որն ուներ ուսուցանող նշանակություն։ Անմոռանալի օր անցկացնելուց հետո աշակերտները հեռացան գրադարանից՝ նորից վերադառնալու ակնկալիքով։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են