Գևորգ Աճեմյանի հիշատակի նվիրված հուշ-ցերեկույթ


    Դեկտեմբերի 27-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում Լիբանանի «Սփյուռք» պարբերաթերթի հետ համատեղ տեղի ունեցավ սփյուռքահայ գրող, ազգային գաղափարախոս, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) համահիմնադիր Գևորգ Աճեմյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթը: Բացման խոսքով հանդես եկավ Ավ.Իսահակյան անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Ելույթներով հանդես եկան գրականագետ, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, լրագրող, քաղաքական գործիչ, «Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության նախագահ Ալեք Ենիգոմշյանը, հրապարակախոս, պատմաբան Գևորգ Յազըճյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը։ Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը ելութից հետո գրադարանին նվիրեց Գևորգ Աճեմյանի գրական ժառանգությանը նվիրված 5 հատորյակ՝ հրատարակված «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի կողմից:Ներկաները դիտեցին Գևորգ Աճեմյանի մորեղբոր՝ Զավեն Գրիգորյանի խոսքը Աթենքից: Էկրանին ցուցադրվում են ԱՍԱԼԱ-ի մարտիկների լուսանկարները: Ընթերցումներով հանդես եկան Աիդա Ասատուրյանը և դերասանուհի Գայանե Սամվելյանը: Երաժշտական հայրենասիրական կատարումով հանդես եկավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Աշուղ Ռազմարը :

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են