Ամանորին ընդառաջ


    Դեկտեմբերի 25-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի Մանկական գրականության բաժինը ներկայացրեց երիտասարդ գրող Արմեն Գրիգորյանի «Կանը և կախարդական բանալու գաղտնիքը» հեքիաթը: Ամանորի հանդիսությանը ներկա էին և՛ մայրաքաղաքից, և՛ ՀՀ տարբեր մարզերից ժամանած դպրոցականներ իրենց ուսուցիչների ուղեկցությամբ։ Ներկաներն ունկնդրեցին հեքիաթը դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ։ Միջոցառման ավարտին նախապես հայտարարված «Ամանորի հրաշք» շարադրությունների մրցույթի հաղթողները, գրադարանի կողմից պարգևատրվեցին շնորհագրերով, իսկ աշակերտների ակտիվ ներգրավման համար ուսուցիչները՝ շնորհակալագրերով։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են