Ամանորի տոներին ընդառաջ


    Դեկտեմբերի 19-ին, ամանորի տոներին ընդառաջ, Իսահակյան գրադարանը հյուրընկալել էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողներին՝ ամբիոնի պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի, ասիստենտ Արևիկ Գյուլբուդաղյանի և դասախոս Լիլի Մարկոսյանի ղեկավարությամբ։ Ներկաներն ունկնդրեցին հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների դասական գոհարները՝ ուսանողների կատարմամբ։ Երգիչներին նվագակցում էին կոնսերվատորիայի դոցենտ Նաիրա Հակոբյանը և Մարիաննա Հայրապետյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են