Նորայր Գրիգորյանի «Ամեն առավոտ» գրքի շնորհանդես


    Դեկտեմբերի 14-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ Նորայր Գրիգորյանի «Ամեն առավոտ» գրքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ դերասանուհի Գայանե Սամվելյանը։ Հեղինակի գրական գործունեությունը ներկայացրեցին ՀԳՄ նախագահ, բանաստեղծ, նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանը, գրող, գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը, գրող, լրագրող Վրեժ Սարուխանյանը, արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանը և այլք ։ Ներկաները ունկնդրեցին հատվածներ հեղինակի ստեղծագործություններից դերասանուհի Գայանե Սամվելյանի և Աիդա Ասատուրյանի ընթերցմամբ։ Շնորհակալական խոսքով հանդես եկավ հեղինակը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են