«Մայրս ասում էր» գրքի շնորհանդես


    Դեկտեմբերի 6-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Զարուհի Խանջյանի «Մայրս ասում էր» գրքի շնորհանդեսը։ Գիրքն իր մեջ ընդգրկում է հայկական ժողովրդական առակներ և առածներ, ինչպես նաև հեղինակի գերդաստանի համառոտ պատմությունը՝ համեմված ժողովրդական բանահյուսության իմաստուն բառ ու բանով։ Բացման խոսքով հանդես եկավ դերասանուհի Գայանե Սամվելյանը։ Շնորհանդեսին ելույթներով հանդես եկան գրող, լրագրող Լուսյա Մեհրաբյանը, կենսաբանական գիտությունների թեկնածու Մարիետա Կարապետյանը, գրող, թարգմանիչ Ռուզան Տիտանյանը և այլք։ Հեղինակի գրքից հատվածներ կարդացին ասմունքողներ՝ Աիդա Ասատուրյանը, Աննա Կոստանյանը և դերասանուհի Գայանե Սամվելյանը։ Շնորհակալական խոսքով հանդես եկավ հեղինակը՝ Մարի Բարսեղյան -Խանջյանը ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են