Քաղաքապետի տեղակալի այցելությունը գրադարան


    Նոյեմբերի 28-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Էմին Թորոսյանը: Հյուրերը շրջեցին գրադարանի բոլոր բաժիններում, ծանոթացան աշխատանքային գործառույթներին: Մանկական բաժնում մասնակցեցին «Արեգ-114» դպրոցի առաջին դասարանցիների հետ անցկացվող «Հեքիաթի ժամ» միջոցառմանը: Դահլիճում տեղի ունեցավ շնորհանդես, որի ընթացքում Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը ներկայացրեց գրադարանում իրականացվող ծրագրերը

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են