Կարպիս Լէփէճեանի «Զիս չմոռնաք» գրքի շնորհանդես


    Նոյեմբերի 22-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը, Մշակույթի Հայկական ֆոնդի հետ համատեղ, գրադարանի դահլիճում կազմակերպել էր Կարպիս Լէփէճեանի «Զիս չմոռնաք» գրքի շնորհանդեսը: Հեղինակը վեպը նվիրել է ցեղասպանություն վերապրած իր ծնողներին։ Բացման խոսքով հանդես եկավ բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը։ Հեղինակին ողջունեցին գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը, գրականագետ Քնարիկ Աբրահամյանը, Մարաշի Մեսրոպյան վարժարանի տնօրեն Նուբար Դոլմաջեանը, գրող Էդվարդ Գրիգորյանը, «Սանդուխտ կույս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ Արտեմիս Լէփէճեանը, բանաստեղծ Կոլյա Շահնազարյանը, Մովսես Նաջարյանը, մանկավարժ Գոհար Պետրոսյանը։ Ներկաներն ունկնդրեցին վեպից հատվածներ՝ դերասանուհի Գայանե Սամվելյանի և ասմունքող Աիդա Ասատուրյանի ընթերցմամբ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են