«Շրջայց գրադարան»


    Նոյեմբերի 22-ին, «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Երևանի Հ. Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցի 1-ին դասարանի սաները՝ իրենց դասղեկի և ծնողների ուղեկցությամբ։ Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան գրադարանից օգտվելու կանոններին, իրականացվող աշխատանքներին, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: «Մանկական գրականություն» բաժնում աշակերտներին ծանոթացրեցին նորագույն տեխնիկային: Նրանք դիտեցին մուլտֆիլմ, խաղացին հայկական ժողովրդական խաղ՝ «Հանելուկախաղ», լուծեցին «Մուլտխաչբառ», հետո ունկնդրեցին Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» հեքիաթը։ Վերջում ԿԳ-ի «Մանկական բաժնում» նրանք գրանցվեցին՝ համալրելով գրադարանի ընթերցողների ցանկը։ Անմոռանալի օր անցկացնելուց հետո աշակերտները հեռացան գրադարանից՝ նորից վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են