«Շրջայց գրադարան»


    Նոյեմբերի 21-ին, «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Արարատի մարզի Գեղանիստ գյուղի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները՝ իրենց դասղեկ Մ․ Ավագյանի և մայրենիի ուսուցչուհի Ս․ Մկրտչյանի ուղեկցությամբ։ Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: «Ամերիկյան կենտրոն» բաժնում աշակերտներին ներկայացվեց եռաչափ տպիչը, եռաչափ գրիչը և ցույց տրվեց, թե ինչպես կարելի է այդ սարքերի միջոցով ստանալ տարբեր առարկաներ: «Մանկական գրականություն» բաժնում սովորեցին և խաղացին «Այլ կերպիկ» խաղը, առիթ ունեցան նաև փորձարկելու #ARLOOPA հավելվածը և բացահայտելու անտեսանելի կարծեցյալ պատկերները: Աշակերտները ներկաների համար բեմադրեցին Ղազարոս Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթը։ Վերջում ԿԳ-ի «Մանկական բաժնում» նրանք գրանցվեցին՝ համալրելով գրադարանի ընթերցողների ցանկը։ Անմոռանալի օր անցկացնելուց հետո աշակերտները հեռացան գրադարանից՝ նորից վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են