«Մի գդալ սեր ու արև»


    Նոյեմբերի 17-ին` ուսանողների միջազգային օրվան նվիրված «Աջակցություն երիտասարդ ստեղծագործողներին» ծրագրի շրջանակներում, Ավ․Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գեղարար (դիզայն) ֆակուլտետի ուսանող, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Վահե Քոթանյանի «Մի գդալ սեր ու արև» խորագրով գեղանկարչական աշխատանքների և զարդարվեստի նմուշների ցուցադրությունը։ Միջոցառման մասնակիցները դիտեցին Անի Ենգիբարյանի և Վահե Քոթանյանի կողմից պատրաստած «Արև հոգու լուսաբացը» տեսաֆիլմը։ Ողջույնի խոսքով հանդես եկան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գեղարար (դիզայն) ֆակուլտետի փոխդեկան Թամարա Սարգսյանը, մանկավարժ Նաիրա Աբրահամյանը, կինոռեժիսոր Իզաբելլա Սահակյանը և այլք։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վահե Բուդումյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են