«Հաշվետու ելույթներ»


    Նոյեմբերի 16-ին, Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ-ում հաշվետու ելույթներով հանդես եկան գրադարանում գործող «Իսահակյան» թատերախումբ/ գեղ․ ղեկ․ Մարիամ Հակոբյան/, «Պոեզիայի թատրոն» ստուդիա/ գեղ․ ղեկ․ Աիդա Ասատուրյան/, «Խոսքի» ստուդիա / գեղ․ ղեկ․ Նադյա Անտոնյան/ խմբերի սաները։ Ներկաները դիտեցին «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» հեքիաթի բեմադրությունը, պոեզիայի թատրոնի փոքրիկ դերասանների ներկայացմամբ՝ «Արծիվն ու բուն» առակը և «Հայաստանն իմ անունն է․․․» գրական կոմպոզիցիան՝ խոսքի ստուդիայի սաների կատարմամբ։ Հաշվետու միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Էմին Թորոսյանը։ Մասնակիցներին ողջունեց և հաջողություններ մաղթեց գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են