Հանդիպում Հայր Հարություն Վարդապետ Պզտիկյանի հետ


    Նոյեմբերի 16-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում Փարիզի Մխիթարյան մշակութային կենտրոնի տնօրեն Հայր Հարություն Վարդապետ Պզտիկյանի հետ: Դահլիճում ցուցադրված էր Հարություն Պզտիկյանի գեղանկարչական աշխատանքները, որոնք կրում էին «Գրասեղանային էսքիզներ» խորագիրը: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Հեղինակը ներկայացրեց իր նոր՝ «Կիլիկիա և Մուսա լեռ», «Հայաստանեան սահիկներ», «Դիմատետրէս քաղուած էջեր» /2017-2018/, «Քրիստոնէական խոհեր» և «Դիմատետրեան էջեր» /2016-2017/ գրքերը: Ներկաներն ունկնդրեցին հատվածներ գրքերից՝ դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են