«Մուղնու աշնանային գույները»


    Նոյեմբերի 9-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրն էր Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճյանի անվան հիմնական դպրոցը ՝ «Մուղնու աշնանային գույները» ծրագրով: Հանդիսությանը ներկա էին բազմաթիվ ընթերցողներ և հյուրեր: Բացման խոսքով հանդես եկավ բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը: Աշակերտները ներկայացրեցին Մուղնու աշնանային վառ գույները, ներկաներին մասնակից դարձրեցին ազգագրական ծեսերին և սասնա ոգին փոխանցեցին հայրենաշունչ երգերով ու պարերով... Շնորհակալական խոսքով հանդես եկավ Մուղնու դպրոցի տնօրեն Գրետա Համբարձումյանը։ Գրադարանի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը աշակերտներին նվիրեց գրքեր՝ դպրոցի գրադարանի գրքային ֆոնդը հարստացնելու համար։ Վերջում աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են