Հանդիպում բանաստեղծ,մանկագիր Սուրեն Մուրադյանի հետ


    Նոյեմբերի 2-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի մանկական գրականության բաժինը կազմակերպել էր հանդիպում բանաստեղծ,մանկագիր Սուրեն Մուրադյանի հետ: Հանդիպմանը ներկա էին «ԱՄԻ Ակումբ» զարգացման կենտրոնի,«Գլոբալ Բրիջ» կրթահամալիրի և «ABC Babies home» զարգացման կենտրոն-մանկապարտեզի սաները: Ցերեկույթի բացման խոսքով հանդես եկավ Սուրեն Մուրադյանը,որին հետևեց երեխաների ասմունքը, «Մկնիկ հարսնացուն» հեքիաթ-պոեմից փոքրիկ բեմադրությունը, ինչպես նաև խաղ-մրցույթ, որի ընթացքում երեխաները պետք է գուշակեին,թե որ հեքիաթից էր ընթերցված հատվածը:Գրող-ընթերցող կապը կարող ենք համարել կայացած,քանզի փոքրիկ հյուրերը գրադարանից հեռացան տպավորիչ հանդիպման հիշողություններով և նոր գիտելիքներով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են