Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդես


    Հոկտեմբերի 25-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ իրանահայ բանաստեղծ Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը ձոն է՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կերտման 100- ամյակին։ Բացման խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Հեղինակի գրական գործունեությունը ներկայացրեց բանախոս, գրող, գրականագետ, գրաքննադատ, դրամատուրգ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանը։ Հեղինակին ողջունելու էր եկել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին՝ թարգմանչի ուղեկցությամբ: Ելույթներով հանդես եկան գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, գրաքննադատ Անի Փաշայանը։ Հեղինակի գրքից հատվածներ կարդացին դերասանուհի Գայանե Սամվելյանը և ասմունքող Աիդա Ասատուրյանը։ Ներկաներին երաժշտական կատարմամբ ողջունեց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ «Շողակն» ֆոլկ-անսամբլի հիմնադիր Հասմիկ Հարությունյանը։ Շնորհակալական խոսքով հանդես եկավ հեղինակը ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են