Ցերեկույթ գրադարանում


    Հոկտեմբերի 23-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Երևանի Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցի 10 և 11-րդ դասարանների աշակերտները, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սյունե Ուլիխանյանի ուղեկցությամբ։ Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Աշակերտները ասմունքով և երաժշտական կատարումներով ողջունեցին սիրելի գրադարանավարներին՝ իրենց մասնագիտական տոնի առթիվ։Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը գրադարանավարի օրվա առթիվ երկարամյա անբասիր աշխատանքի, գրադարանային գործի զարգացման մեջ ներդրած ավանդի և բարձր կարգապահության համար «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ »ՀՈԱԿ-ի սպասարկման բաժնի գրադարանավար Հասմիկ Շուշոյանին, համալրման և մշակման բաժնի գրադարանավար Լուսինե Հարությունյանին և թիվ 33 գրադարան մասնաճյուղի գրադարանավար Արմենուհի Մեժունցին հանձնեց Երևանի քաղաքապետարանի պատվոգրեր։Միջոցառման ավարտին գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանի ուղեկցությամբ կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում աշակերտները ծանոթացան Իսահակյանի անվան գրադարանում իրականացվող աշխատանքներին

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են