Սեմ Գորյանի «Բանաստեղծի աշունը»գրքի շնորհանդես


    Հոկտեմբերի 19-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված բանաստեղծ Սեմ Գորյանին և նրա «Բանաստեղծի աշունը» գրքի շնորհանդեսը։ Ցերեկույթին ներկա էին ընթերցողներ, գրականագետներ, գրողներ։ Գրական գործունեության և նրա մասին պատմող հուշերով հանդես եկան բանաստեղծի գրչակից ընկերները։ Հանդիսավար, դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանի ընթերցմամբ ունկնդրեցին Սեմ Գորյանի ստեղծագործություններից։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են