Արտավազդ Խաչիկյան -100


    Հոկտեմբերի 18-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Արմենպրեսի երկարամյա տնօրեն, անվանի լրագրող, հասարակական գործիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արտավազդ Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշ- ցերեկույթ։ Բացման խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Ելույթներով հանդես եկան Արմենպրեսի տնօրեն Արամ Անանյանը, Արմենպրեսի երկարամյա գլխավոր խմբագիր, ՀԽՍՀ վաստակավոր լրագրող Նորա Մելիքյանը, ժուռնալիստների միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանը, ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, Արմենպրեսի վետերաններ Լորիս Ղուկասյանը և Լևոն Ազրոյանը։ Արտավազդ Խաչիկյանի կանքն ու գրական գործունեությունը ներկայացրեց հանդիսավար Գայանե Սամվելյանը։ Ներկաները դիտեցին անվանի լրագրողին նվիրված տեսաֆիլմ և ֆոտոպատում։ Ցերեկույթին ներկա էին նաև Արտավազդ Խաչիկյանի հարազատները։ Շնորհակալական խոսքով հանդես եկավ Արտավազդ Խաչիկյանի դուստր՝ բժշկական գիտությունների թեկնածու Մերի Խաչիկյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են