Հարգանքի տուրք Վարպետի հիշատակին


    Հոկտեմբերի 17-ը բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի հիշատակի օրն է: Օրվա կապակցությամբ Երևանի «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրինությունը և աշխատակազմը այցելեցին Երևանի Կոմիտասի անվան պանթեոն` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ Վարպետի հիշատակին: Ելույթով հանդես եկան և իրենց սրտի խոսքն ասացին մեծ Վարպետի թոռը` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը, ՀԳՄ նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանը, «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը, Իսահակյանի անունը կրող Երևանի № 16 ավագ դպրոցի տնօրեն Անահիտ Կիրակոսյանը և այլոք։ Ներկաները աշնանային գեղեցիկ ծաղիկներով պատեցին Վարպետի շիրմաքարը։ Ասմունքով հանդես եկան Իսահակյանի անվան դպրոցի սաները և դերասանուհի Գայանե Սամվելյանը․․․։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են