Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը» գրքի շնորհանդես


    Հոկտեմբերի 13-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Մհեր Ենոքյանի կողմից ռուսերեն թարգմանված Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը» գրքի շնորհանդեսը։ Բացման խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը։ Մհեր Ենոքյանի գրական գործունեությունը ներկայացրեց հանդիսավարը՝ բանասեր, հայագետ, կինոգետ, պատմաբան, բառարանագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը։ Ելույթներով հանդես եկան Լեռ Կամսարի թոռնուհին՝ Վանուհի Թովմասյանը, Մհեր Ենոքյանի մայրը՝ Վարդուհի Օհանյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, Կարինե Մարտիրոսյանը և այլք։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են