Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառում


    Հոկտեմբերի 5-ին, Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան, հասարակական գործիչ շանսոնյե Շարլ Ազնավուրի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով։ Գրադարանի դահլիճում կազմակերպվել էր «Ստեղծագործում են գրադարանավարները» խորագրով ցուցադրություն, որտեղ ներկայացվել էին ԿԳ-ի աշխատակիցների աշխատանքները։ Մասնագիտական տոնի արթիվ գրադարանավարներին շնորհավորեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։ - Ձեզանից յուրաքանչյուրը մեր գրադարանի պատմության մի մասն է,- այս խոսքերով գրադարանի բարեկամներին ողջունեց «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Գրադարանի գրքային ֆոնդի համալրման գործում ունեցած ավանդի համար, տիկին Կարապետյանը շնորհագրեր հանձնեց գրադարանի բարեկամներին։ ««Տարվա լավագույն գրադարանավար» խաղ-մրցույթի հաղթողներն արժանացան պատվոգրերի, մնացած մասնակիցները՝ հավաստագրերի։Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օգնական՝ Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ Գագիկ Վարդանյանը շնորհավորեց բոլոր գրադարանավարներին՝ մասնագիտական տոնի առթիվ և նվիրեց արժեքավոր գրականություն։ Երևան քաղաքի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ Գեղամ Օհանյանը «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանին պարգևատրեց ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՍՊԵՏԱՑ ՔԱՋԱՐԻ ՄԱՅՐ շքանշանով։ Ողջ օրվա ընթացքում գրադարանի ճեմասրահում ցուցադրվեց տեսաֆիլմ՝ նվիրված աշխարհի գրադարաններին։ Կազմակերպվել էր «Գրադարանը նվիրում է…» խորագրով գրքային ակցիա: Դասականից մինչև ժամանակակից գրականության նմուշներ, սիրով նվիրվեցին ընթերցողներին և այցելուներին: Տոնական օրվա ավարտին կրկին անակնկալ. Տնօրինության կողմից աշխատակիցները ստացան նվերներ…

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են