Հանդիպում բանաստեղծ Ներսես Խառատյանի հետ


    Հոկտեմբերի 4-ին, Գրադարանավարի օրվան նվիրված ծրագրի շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծ Ներսես Խառատյանի հետ և նրա գրքերի շնորհանդեսը։ Հեղինակի ասելիքի խորքում մարդկային ես-ի ու գոյի հոգեբանության տարաբնույթ դրսևորումներն են՝ ինչն էլ պատումը դարձնում է յուրօրինակ ու հետաքրքիր։ Ներկաներին և հեղինակին ողջունեցին բանախոս, բանաստեղծ, դրամատուրգ Սամվել Կոսյանը, արձակագիր Վահան Սաղաթելյանը, բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանը, բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս Հակոբ Սրապյանը, գրող, հրապարակախոս, «Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, ՀԳՄ հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանը, բանաստեղծ Արմենակ Ղազինյանը։ Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ Ներսես Խառատյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են