«Էրեբունի-Երևան - 2800» խաղ-մրցույթի երկրորդ փուլ


    Հոկտեմբերի 2-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Կրթամշակութային համագործակցություն» ծրագրի շրջանակում, Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ, տեղի ունեցավ «Էրեբունի-Երևան - 2800» խաղ-մրցույթի երկրորդ փուլը։ Մրցույթի կարգախոսն էր․ «Երևան դարձած իմ Էրեբունի...»։ Խաղին մասնակցում էին «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի թիվ 15գ/մ-ի «Արին-բերդ», թիվ 29 գ/մ-ի «Արգիշտի», թիվ 36 գ/մ-ի «Էրեբունի», Երևանի Ալ․Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոցի «Երևանցիներ» և ԿԳ-ի մանկական գրականության բաժնի «Խալդի» թիմերը: Խաղ-մրցույթի հանձնախմբի նախագահն էր Երևան քաղաքի պատմության թանգարանի գիտքարտուղար Հերմինե Սարգսյանը, անդամներն էին՝ «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեններ Ռուզաննա Բարսեղյանը և Կարինե Մեհրաբյանը, ԿԳ-ի տնօրենի խորհրդական Ռուզան Կոստանյանը, ԿԳ-ի «Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի» վարիչ Մարինե Ղազարյանը: Արդյունքում Երևանի Ալ․Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոցի «Երևանցիներ» և ԿԳ-ի մանկական գրականության բաժնի «Խալդի» թիմերը դուրս եկան եզրափակիչ։ Մասնակից թիմերը ստացան մասնակցության հավաստագրեր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են