Վահե Բուդումյանի այցը Իսահակյան գրադարան


    Սեպտեմբերի 24-ին Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը և ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գրադարանային ոլորտի գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը։ Գրադարանի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը հյուրերին ծանոթացրեց գրադարանում իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացրեց կազմակերպվող խմբակների և դասընթացների մասին: Գրադարանի դահլիճում «Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների» բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը էլեկտրոնային տարբերակով ներկայացրեց գրադարանի համակարգի գործունեությունը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են