Հանդիպում գրող Հովիկ Վարդումյանի հետ


    Սեպտեմբերի 19-ին, ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում գրող, ազատամարտիկ Հովիկ Վարդումյանի հետ` «Մեր ժամանակակիցը» խորագրով։ Բացման խոսքով հանդես եկավ դերասանուհի Գայանե Սամվելյանը։ Օրվա բանախոսն էր գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Սաթենիկ Ավետիսյանը։ Հովիկ Վարդումյանին ողջունեցին Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, ՀՀ հանրագիտարանի տնօրեն Հովհաննես Այվազյանը, գնդապետ Մամիկոն Կալոյանը, արձակագիր Ալիս Հովհաննիսյանը, դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր Ռուբեն Մարուխյանը, իրանագետ Էմմա Բեգիջանյանը, զինակից ընկեր Գևորգ Շանգոյանը։ Երաժշտական կատարումներով հանդես եկան երգիչ, երգահան Արսեն Համբարյանը և գուսան Հայկազունը։ Շնորհակալական խոսքով հանդես եկավ գրող, ազատամարտիկ Հովիկ Վարդումյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են