Լևոն Ադյանի գրքերի շնորհանդես


    Օգոստոսի 9-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ը, Մշակույթի Հայկական ֆոնդի հետ համատեղ, գրադարանի դահլիճում կազմակերպել էր արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Ամերիկայի հայ գրողների և ԼՂՀ գրողների միությունների անդամ Լևոն Ադյանի «Հեռացող եզերք » և «Այն հեռավոր ամռանը» գրքերի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը, ամերիկահայ գրող, ելույթ ունեցան բանաստեղծ, գրքերի թարգմանիչ Նելլի Ավագովան, արձակագիր Ծովինար Խաչատրյանը, երաժշտական կատարմամբ հանդես եկավ գուսան Հայկազունը: Այնուհետև ներկաները դիտեցին ԱՄՆ-ում նկարահանված վավերագրական ֆիլմ՝ նվիրված Լևոն Ադյանի կյանքին և գործունեությանը: Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ հեղինակը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են